21.01.2018|
12:56
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 22-24-ին աշխատանքային այց կկատարի Ֆրանսիայի Հանրապետություն՝ Փարիզ և Ստրասբուրգ: Հունվարի 22-ին և 23-ին նա հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Սենատի նախագահ Ժերար Լարշեի, Ազգային ժողովի նախագահ Ֆրանսուա դը Ռյուժիի, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի անդամների հետ: